Panorama.am-ը գրում է.

Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված զարգացումների բացակայությունը խիստ մտահոգիչ է: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, որ դրական միտումներ են առկա, սակայն հիմքեր չկան հավատալու դրան: Մենք պետք է լսենք Ալիևի հրապարակային հայտարարություններ, որոնք չն խոսում խնդրի կարգավորման պատրաստակամության մասին»,- ասաց դաշնակցական գործիչը:

Կիրո Մանոյանը չհամաձայնեց հաճախ հնչող այն տեսակետի հետ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները, այդ թվում՝  Երևանի մասին վերջին հայտարարությունը, զուտ ներքին սպառման համար են: «Միջազգային հանրությունը պետք է հստակ պատգամներ փոխանցի Ադրբեջանին և ասի, որ նման հայտարարություններն անընդունելի են»,- ասաց բանախոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել