Armsport.am-ը գրում է.

Իսպանիայի Ֆուենգիրոլա քաղաքում ավարտվել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանի պատանիների հավաքականը մասնակցել է 3 մարզիկով:

50 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցչ Յուրի Իսրայելյանը, գրանցելով 5 հաղթանակ, գրավել է երրորդ հորիզոնականն ու դարձել է բրոնզե մեդալակիր:

Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ մրցաշարին մասնակցող մեր մյուս ներկայացուցիչները` 55 կգ Ստյոպա Դարբինյանն ու 81 կգ Մամիկոն Ավետիսյանը, հենց առաջին գոտեմարտում պարտություն կրելով` դուրս են մնացել հետագա պայքարից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել