Փետրվարի 19-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում հեռուստադիտողները կկարողանան հետևել առաջին կիսաեզրափակիչ համերգին: Այդ օրը ելույթ կունենան Գևորգ Հարությունյանը, Անգելը, Լուսինե Մարդանյանը, Ժաննա Դավթյանը, Մհեր Արմենիան, «Նեմրա»-ն, Հայկ Կասպարովը, Թամար Կապրելյանը, Ռոբերտ Քոլոյանը և «Գաթա» բենդը: «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչ համերգը տեղի կունենա փետրվարի 22-ին, որտեղ հանդես կգան Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, «Կամիլ» շոուն, Սուրեն Պողոսյանը, AlternatiV բենդը, Ամալյա Մարգարյանը, Տյոմը, Սևակ Խանաղյանը, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը:

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի առաջին կիսաեզրափակիչ համերգի ընթացքում ելույթ կունենան Գևորգ Հարությունյանը, Անգելը, Լուսինե Մարդանյանը, Ժաննա Դավթյանը, Մհեր Արմենիան, «Նեմրա» խումբը, Հայկ Կասպարովը, Թամար Կապրելիանը, Ռոբերտ Քոլոյանը և «Գաթա» բենդը:

Եզրափակիչ փուլում՝ փետրվարի 25-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում կմրցեն այն տասը մասնակիցները, որոնք կընտրվեն հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի՝ 50/50 հարաբերակցությամբ քվեարկության արդյունքում: Հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել