Լեհաստանի վարչապետը Մյունխենի համաժողովում ասել է, որ Հոլոքոստի ոճրագործների շարքերում նաև հրեաներ են եղել: Սա հասկանալիորեն հանգեցրել է հրեաների հիստերիայի՝ Իսրայելի վարչապետից սկսած մինչև իրենց հրեա լինելու մեջ հավատացած տարատեսակ պայքարողներ, մինչդեռ սա ոչ մի դեպքում չի կարելի համարել լեզվի սայթաքում: Լեհերը քայլ առ քայլ գնում են իրենց վզին բարդված Հոլոքոստի փայից ազատվելուն: Այս քննարկումն էլ իրականում Լեհաստանում քննարկվող մի օրենքի հետքերով է առաջացել: Դրա մասին էս հոդվածում գրել եմ: Ինչպես միշտ, զուտ պատմական փաստեր արձանագրելու համար, լեհին արդեն հակասեմիթ են պիտակավորել, մինչդեռ իրական հակասեմիտիզմը, բնականաբար, նույնպես վերելք է ապրում: Էրդողանի ներկայիս հռետորաբանությանը չէր հասնի նույնիսկ Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը, ընդ որում՝ այս ռեպուտացիոն ռիսկերն Իսրայելի համար զուգորդվում են լուրջ ռազմական վտանգներով: Սիրիական պատերազմը ոչ թե անկախ Քուրդիստան ստեղծեց, այլ պատերազմը հասցրեց Իսրայելի սահմաններին: Քրդերի դեմ են միավորվել երբեմնի հակառակորդներ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը: Իսրայելի հիմնական դաշնակիցներից մեկը՝ Սաուդիան Արաբիան, փլուզման եզրին է, մինչդեռ ԱՄՆ-ն, վերջերս ռուս վարձկաններին հերձելով, ցույց տվեց, որ պատրաստ է մարտի մեջ մտնել միայն, եթե կա սպառնալիք՝ իրենց նավթային շահերին: Պատերազմը սեփական սահմաններից հնարավորինս հեռացնելու նպատակով Իսրայելն աշխարհի բոլոր հնարավոր կետերում փորձելու է թեժացնել իրավիճակը: Ադրբեջանի հետ շփման գծում սրացումները կանխատեսելիս պետք է այստեղ փնտրել ցուցում տվողներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել