ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի լուծման դիվանագիտական ջանքերը կաշրունակի այնքան ժամանակ, «քանի դեռ չի ընկնել առաջին ռումբը»: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«Ես մտադիր եմ օգտագործել այն ամբողջ ժամանակը, որն ունեմ: Մեր դիվանագիտական ջանքները կշարունակվեն, քանի դեռ չի ընկնել առաջին ռումբը: Իմ աշխատանքն այն Է, որ ռումբերի ընկնելու համար պատճառներ չլինեն: Մենք ստույգ չգիտնեք, թե որքան ժամանակ Է մնացել»,- ասել Է Թիլերսոնը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Պետքարտուղան այս կերպ Է մեկնաբանել սենատոր Բոբ Քորքերի ելույթը, որն ավելի վաղ հայտարարել Է, թե ԱՄՆ-ին 9 – 10 ամիս Է մնացել ԿԺԴՀ-ին վերաբերող դիվանագիտական ջանքերի համար, նախքան նրա առջեւ կծառանա «ամենամեծ ռազմական լուծումներից մեկը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել