Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության հարցով ընթացող սկանդալային հետաքննությանը՝ նկատելով, որ «ԱՄՆ-ն ծիծաղի առարկա է դարձել Մոսկվայի համար»:

Թրամփի կարծիքով՝ ԱՄՆ-ն, փորձելով ապացուցել, որ Ռուսաստանը միջամտել է ընտրություններին, ծիծաղի առարկա է դարձել Մոսկվայի համար: Այս մասին 71-ամյա ղեկավարը գրել է իր թվիթերյան էջում:

«Եթե Ռուսաստանի նպատակն ԱՄՆ-ում անհամաձայնության, պառակտման և քաոսի ստեղծումն էր, ուրեմն՝ նրանք իրագործեցին իրենց ամենահամարձակ երազանքները՝ հաշվի առնելով միջամտության թեմայով ընթացող լսումները, հետաքննություններն ու կուսակցական ատելությունը»,- գրել է Թրամփը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել