Բոլորը գիտեն, որ Մակդոլանդսի կերակուրն անհնար է համարել օգտակար: Եվ իհարկե, արագ սննդի կետերում դժվար է հանգիստ պատվերը ստանալ, բայց խառնաշփոթի մեջ անգամ հարկավոր է պահանջել կտրոնը: Մակդոնալդսի աշխատակիցները, որպես գաղտնիք, իրենք են շշնջում այս մասին: Քանի որ մենք ևս շուտով կհանդիպենք այս սպասարկմանը, կարելի է նախապես տեղեկանալ:

Համեղ, էժան այս ուտելիքի սպասարկման կետերում սովորաբար արգելվում է աշխատակիցներին բացահայտել գաղտնիքները, բայց նրանցից ոմանք հասցրել են համացանցում բարձրաձայնել դրանք:

Քանի որ երբեմն աշխատանքի որակը ստուգելու համար հատուկ գնորդներ են ուղարկում, այդ հաճախորդները պարտադիր վերջում պահանջում են կտրոնը, և քանի որ Մակդոնալդսի աշխատակիցները կտրոն պահանջող մարդկանց միանգամից համարում են ստուգող անձ, շատ ավելի արագ և սիրալիր են սպասարկում: Կարելի է օգտվել այս հնարավորությունից:

Կա նաև ևս մեկ առավելություն կտրոնը պահանջելու մեջ. հնարավոր է՝ հաջողակ կտրոնի դեպքում դուք ստանաք բոնուս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել