Tert.am - ը գրում է

Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը փետրվարի 25-ին կայցելի Կատալոնիա: Ինչպես հայտնում է El Español-ը, միապետը մտադիր է մասնակցել Բարսելոնայում անցկացվող Mobile World Congress ամենամյա համաժողովի ընթրիքին: 

Հաղորդվում է, որ Ֆելիպե VI-ը վերջին անգամ Կատալոնիա էր այցելել 2017-ի օգոստոսի 27-ին՝ Բարսելոնայում և Կամբրիլսում ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Վերջինս տարածաշրջան չէր այցելել անգամ անկախության հանրաքվեի անցկացման օրերին և դրանից հետո:

Ամբողջական նյութը կարդացեք այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել