Մարդկանց մոլորեցնելու հարցում ուղեղի մասին լեգենդները բավականին ուժեղ են: Դա պատահում է, քանի որ գիտության հետ կապ ունեցող ամեն ինչ մեզ իրական է թվում: Բայց այս անգամ կմերկացնենք այն բոլոր անիմաստ  միֆերը, որ վերաբերում են ուղեղին:

Ասում էին՝ իբր որքան մեծ է ուղեղը, այնքան մարդն ավելի խելացի է: Դա հիմարություն է, քանի որ ուղեղի աշխատանքի հիմքը դրա բարդ կառուցվածքն է: Հակառակ դեպքում կետի կամ շնաձկան ուղեղը մարդու ուղեղից մեծ է, և՞․․․

Ասում էին, թե տարբեր մարդկանց մոտ ուղեղի յուրաքանչյուր կիսագունդ տարբեր կերպ է աշխատում: Յուրաքանչյուր մեր արած բան գրանցվում է երկու կիսագնդում: Չկա հստակ ապացույց, որ մի կիսագունդը պատասխանատու է ստեղծագործական, իսկ մյուսը՝ մտավոր աշխատանքի համար:

Մենք օգտագործում ենք մեր ուղեղի միայն 10%-ը: Այս թյուրիմացությունը հիմնված է մտքի վրա, որ իբր մնացած մասն ակտիվանում է, երբ հայտնվում են գերբնական կարողություններ: Բայց իրականում, եթե ուզում եք քնել, մտածել, ապա ձեզ պետք է ամբողջ ուղեղը:

Ծերությունը հանգեցնում է մտավոր կարողությունների վատթարացման: Լեզու սովորելու հարցում ուղեղը տարիքի հետ դժվարությունների է բախվում, բայց բավականաչափ այլ կարողություններ լավանում են:

Դասական երաժշտությունը զարգացնում է: Իսկ իրականում այն լավ է ազդում առաջին 15 րոպեի ընթացքում, իսկ ընդհանուր առմամբ դա միանշանակ ու հստակ համարել հնարավոր չէ:

Նյարդային բջիջները չեն վերականգնվում: Վերջերս այս փաստը հստակ ժխտվեց․ իրականում դրանք վերականգնվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել