tert.am -ը գրում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ռազմատենչ հայտարարությունները բացասաբար են ազդում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա. Tert.am-հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայացք » վերլուծական  կենտրոնի փորձագետ Գրետա Ավետիսյանը:
«Իհարկե, նման հայտարարությունները որոշակի բացասական ֆոն են ստեղծում, որովհետև ապրիլյան քառօրյա պատերազմից հետո թե՛ համանախագահները, և թե՛ հայկական կողմը հետամուտ են լինում վստահության մթնոլորտի ստեղծմանը քաղաքական բանակցություններին զուգահեռ, և նման ռազմատենչ հայտարարությունները, բնականաբար, բացասաբար են ազդում այդ գործընթացի վրա, բայց պետք է նաև հաշվի առնենք, որ սա արվում է նախընտրական շրջանում»,-ասաց փորձագետը:

Նրա կարծիքով՝ հիմնականում Ալիևի այդ հայտարարությունն ուղղված է ներքին լսարանին, որի նպատակն է երկրի ներքին խնդիրներից՝ սոցիալ-տնտեսական և այլն, սեփական հասարակության ուշադրությունը շեղել:

Ամբողջական նյութը կարդացեք այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել