Apple-ի նոր սմարթֆոններն այս տարի կհայտնվեն շուկայում: Ինչպես և սպասվում էր, ընկերությունը պատրաստվում է վերամշակել արդեն իսկ գոյություն ունեցող մոդելները: Դրանց մի մասն ավելի լավը կդառնա, մյուսը՝ կենթարկվի փոփոխությունների:
Առաջին նորությունը խոստանում է լինել համեմատաբար ավելի էժան գնով, քան Apple-ի վերջին արտադրությունն էր:
Ենթադրվում է, որ այն կունենա 6.1 դյույմանոց էկրան, իսկ մի քանի թարմ ֆունկցիաներ կկասեցվեն: Արժենալու է այն 700 դոլար: Սմարթֆոնը կունենա ալյումինե շրջանակ, իսկ արտաքին տեսքը նման կլինի iPhone 8-ին: Այն կստանա OLED էկրան:
Ընդհանուր առմամբ սմարթֆոնը նույնը կլինի: Տարվա 2-րդ սմարթֆոնը կդառնա iPhone X-ի նորացված տարբերակը՝ ավելի հզորացված:
3-րդ սմարթֆոնը լինելու է iPhone X Plus-ի շարունակությունը: Այն կստանա նոր OLED 6.5 դյույմանոց էկրան: