armenpress.am-ը գրում է

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը և հարցերին տրված պատասխանները գնահատում է որպես բարձր որակի և մակարդակի: «Նախագահը, մասնավորապես, միջազգային հանրությանը բացահայտեց հայ-
թուրքական արձանագրությունների հետագա ճակատագիրը և ընդգծեց, որ դրանք առաջիկայում պետք է չեղյալ համարվեն ու հետ կանչվեն: Կարևոր էր, որ Նախագահն ընդգծեց՝ Թուրքիայի հետ հետագա հարաբերություններում պետք է բանակցվեն բոլորովին նոր արձանագրություններ»

Թևան Պողոսյանը՝ կարևորեով նաև Նախագահի ելոււյթի՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության հնարավորության մասին շեշտադրումը և դրա համար անհրաժեշտ փաստաթղթի առկայությունը: Թևան Պողոսյանն առանձնացրեց Նախագահի՝ Սև ծովի և Պարսից ծոցի միջև տարանցիկ միջանցք ձևավորելու հարցով քայլերի իրականացման մասին հայտարարությունը և այն, որ մեր երկիրը շարունակելու է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագիրն ավարտին հասցնելու քայլերը:

«Սերժ Սարգսյանի ելույթը ևս մեկ անգամ փաստեց, որ Արցախի մասին կարողանում ենք խոսել այն լեզվով, որը հաճելի է լսել ու ընդունելի է միջազգային հանրության համար: Մյունխենում ևս անգամ ապացուցվեց, որ ադրբեջանցիները չեն կարողանում ձևակերպել իրենց հարցերը և Սերժ Սարգսյանը մշտապես կարողանում է այդ հարց ու պատասխանում հաղթող դուրս գալ՝ իրեն հատուկ ոճով և հանգստությամբ»,- ասաց Թևան Պողոսյանը:

ամբողջական նյութը կարդացեք այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել