armenpress.am-ը գրում է 
Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի կարևոր շեշտադրում էր այն, որ Հայաստանը կարող է հաջողությամբ համագործակցել Եվրոպական Միության հետ՝ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նկատում է, որ Հայաստանը հաջողությամբ կարողանում է իրականացնել համագործակցությունը երկու տարբեր Քաղաքագետն առանձնացրել է Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները բևեռների, դաշտերի միջև այն պարագայում, երբ այդ բևեռների միջև առկա են որոշակի հակասություններ: «Այս առումով կարևոր էր շեշտադրումը, որ Հայաստանը հաջող օրինակ է, թե ինչպես կարելի է համադրել երկու ուղղությունները և օգտագործել այն ոչ միայն սեփական անվտանգային, տնտեսական, քաղաքական շահերի համար, այլ նաև չհակադրել մեկը մյուսին»,- ընդգծեց քաղաքագետը:
Նա նշեց, որ Մյունխենի անվտանգության համաժողովը վերջին տարիներին հանդես է գալիս որպես մի հարթակ, որտեղ տարբեր երկրների ներկայացուցիչներ շեշտադրում են ոչ միայն իրենց անվտանգային առաջնահերթությունները, այլ նաև մատնանշում են այն ուղղությունները, որոնց շրջանակներում կարող է իրականացվել իրենց երկրների անվտանգային քաղաքականությունը: Եվ տվյալ պարագայում, ուշադրություն դարձնելով Նախագահ Սարգսյանի ելույթին և հնչեցված հարցերին տրված պատասխաններին, կարող ենք անդրադառնալ այն հարցերին, որոնք առաջնահերթ են Հայաստանի անվտանգային բաղադրիչի համար: «Պարզ է, որ տարածաշրջանի տեսանկյունից շեշտադրվում էին ոչ միայն անվտանգային, այլ նաև արտաքին քաղաքականության գերակայությունները, մասնավորապես այն, ինչ վերաբերվում է Հայաստանի հնարավոր մասնակցությանը եվրոպական ինտեգրացիոն գործընթացներին եվրասիական ինտեգրացիոն ուղղվածության շրջանակներում»,- ասաց Մարկարովը:

Ամբողջական նյութը կարդացեք այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել