Փորկապությունը բավական տարածված խնդիր է, որն անուշադրության մատնելու դեպքում կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։ Budetezdorovy.ru-ն առաջարկում է բնական միջոցներ, որոնք կարող են օգնել խնդրի դեմ պայքարում։

Ալոէ վերայի հյութ։ Խորհուրդ է տրվում յուրաքանչյուր առավոտ 1 թեյի գդալ ալոէ վերայի հյութ օգտագործել՝ այն ավելացնելով 100-150 մլ ջրին։

Խնձոր։ Փորկապության դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը խնձորն է։ Այս միրգը պեկտին է պարունակում, որն օգնում է արագացնել աղիների աշխատանքը։ Խնձորն օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ քանակի բջջանյութով։ Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում 2 խնձոր օգտագործել։

Բանան։ Այս միրգն իդեալական տարբերակ է նյութափոխանակությունը և աղիների անցանելիությունը լավացնելու համար։ Այն մեծ քանակով բջջանյութ է պարունակում և օգնում է ազատվել արգասիքներից։

Կանաչ թեյ։ Կանաչ թեյը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք նպաստում են նյութափոխանակությանն ու արգասիքներից ազատվելուն։ Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում 2 բաժակ կանաչ թեյ օգտագործել։

Վարսակ։ Վարսակն ածխաջրեր, վիտամիններ, հանքանյութեր, մանրաթելեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և փորկապության կանխարգելման համար։ Խորհուրդ է տրվում վարսակն օգտագործել նախաճաշի ընթացքում կամ ավելացնել աղցաններին և ապուրներին։

Կտավատի ձեթ և սերմեր։ Կտավատը մեծ քանակով բջջանյութ և օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում։ Այն օգնում է լավացնել աղիների անցանելիությունը, օրգանիզմը մաքրել նյութափոխանակության արգասիքներից։

Ձիթապտղի յուղ և կիտրոն։ Այս մթերքի համադրությունը թույլ է տալիս լավացնել աղիների աշխատանքը և արդյունավետորեն պայքարել փորկապության դեմ։ 1 ճաշի գդալ կիտրոնի հյութն ավելացրեք մեկ բաժակ տաք ջրին ու 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղին։ Խմեք ամեն  առավոտ՝ ուտելուց առաջ։

Խնձորի քացախ և մեղր։ 1 թեյի գդակ խնձորի քացախն ու 1 թեյի գդալ մեղրը լուծեք մեկ բաժակ տաք ջրում։ Խմեք օրվա ընթացքում 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել