Ծնեբեկը սիրելի ուտեստ է եղել ոչ միայն Հուլիոս Կեսարի համար: Այդ մթերքը սիրել են նաև Լյուդովիկոս 14-րդը և Թոմաս Ջեֆերսոնը: Ինչպես հաղորդում է onedio.ru-ն, ծնեբեկը սիրված է եղել 2500 տարի առաջ դեռևս Հին Հունաստանում և, ինչպես պարզվում է, ոչ իզուր:

  1. Ծնեբեկն ավելացնում է օրգանիզմի համար օգտակար բակտերիաների քանակը

Ծնեբեկը շատ հարուստ է բուսական հանքանյութերով: Բացի այդ, ծնեբեկի հաճախ օգագործումը կանգնեցնում է վնասական բակտերիաների աճը՝ դրանով ավելացնելով օգտակար միկրոօրգանիզմների քանակը:

  1. Ծնեբեկը կուշտ է պահում երկար ժամանակ

Նրանում պարունակվող թաղանթանյութն օգնում է երկար ժամանակ քաղց չզգալ: Իսկ կալորիաների ոչ մեծ քանակը թույլ է տալիս այն օգտագործել՝ որպես դիետիկ կերակուր:

  1. Ֆոլաթթվի աղբյուր

Ֆոլաթթուն, իր բազմաթիվ օգտակար հատկություններով, կարևոր դեր է խաղում ԴՆԹ-ի սինթեզի և բջիջների կիսման գործընթացի մեջ:

  1. Ծնեբեկն օգտակար է ոսկորների համար

Ծնեբեկի օգտագործումը դրական ազդեցություն է ունենում ոսկորների աճի և վնասակար ազդեցություններից ոսկորների պաշտպանության վրա: Ծնեբեկը հարուստ է վիտամին K-ով, որն օգտագործվում է օստեոպորոզի դեմ պայքարում:

  1. Պարունակում է վիտամին A

Վիտամին A-ն, ինչպես հայտնի է, բարերար ազդեցություն է ունենում տեսողական օրգանի վրա:

  1. Ծնեբեկը կերակուր է շաքարախտով հիվանդների համար

Ծնեբեկը, որն օգնում է հսկել շաքարի մակարդակն արյան մեջ, հատկապես օգտակար է շաքարախտով հիվանդ մարդկանց համար:

  1. Ծնեբեկը՝ ծերացման դեմ

Շնորհիվ ֆոլաթթվի և այլ «anti-age» պարունակության՝ ծնեբեկը պայքարում է մաշկի և մյուս օրգանների տարիքային փոփոխությունների դեմ:

  1. Ծնեբեկը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը

Հետազոտությունները ցույց են տել, որ ծնեբեկը պարունակում է հակաօքսիդանտներ: Որպեսզի բարձրացնեք օրգանիզմի դիմադրողականությունը, յուրաքանչյուր առավոտ օգտագործեք ծնեբեկով ձվածեղ:

  1. Ծնեբեկն օգնում է ազատվել հոգնածությունից և քչացնել սթրեսը

Մագնիումի բարձր պարունակությունն արդյունավետ է հոգնածության և դեպրեսիայի մակարդակի իջեցման համար:

  1. Առողջ սիրտ

Ծնեբեկը սրտի լավագույն ընկերներից մեկն է: Այն իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ:

  1. Ընդամենը մի փոքր ափսե ծնեբեկը կապահովի Ձեր վիտամին B-ի անհրաժեշտ օրական քանակը

Վիտամին B-ն, որն օգնում է այրել ածխաջրերը, պարունակվում է ծնեբեկի և այլ կանաչ բանջարեղենի մեջ: Բացի այն, որ այս վիտամինը դրական է ազդում հորմոնալ ֆոնի վրա, այն նաև բարելավում է հիշողությունը և մտավոր կարողությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել