Tert.am-ը գրում է.

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, մեկնաբանելով գերմանական Welt թերթի թղթակից, Գերմանիայի քաղաքացի Դենիզ Յուջելի ազատ արձակումը, հայտարարել է, որ Գերմանիան ու Թուրքիան «բացահայտ քաղաքական առևտրի մեջ են» գտնվում և այս անգամ նույնիսկ չեն էլ փորձել թաքցնել դա, գրում է artigercek.com կայքը:

Նշենք, որ Յուջելի հանդիպումից մեկ օր առաջ Բեռլինում կայացել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Յուջելի՝ ավելի քան մեկ տարի տևած կալանավորումը: Հանդիպումից մեկ օր առաջ էլ Յըլդըրըմն Անկարայում նշել է, որ թեև Յուջելի ազատ արձակման որոշումը միմիայն դատարանի իրավունքն է և իշխանությունները դրան խառնվել չեն կարող, ինքը հույս ունի, որ մոտ ապագայում Յուջելն ազատ կլինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել