Ամուսնության ինստիտուտը կամ ընտանիք կազմելը երեկվա օր է: Այսպես առնվազն մտածում են կենդանակերպի երեք նշանի ներկայացուցիչները:

Աստղաբանները պնդում են, որ այս երեքի մոտ բոլոր հնարավորությունները կան հայտնվելու փախած հարսնացուների կարգավիճակում: Եվ այսպես, ովքեր են նրանք.

Կին-Աղեղնավոր

Կին-Աղեղնավորը համարում է, որ ամուսնությունն ազատության կորուստ է: Նա շատ անկախ անձնավորություն է և նախընտրում է կարճաժամկետ կապեր: Լուրջ հարաբերությունները վախեցնում են նրանց:

Այսպիսի կինը երիտասարդ տարիներին ցանկանում է կենտրոնանալ իր և իր պահանջների վրա, որպեսզի ծերության ժամանակ չանհանգստանա: Նույնիսկ, եթե Աղեղնավորը երբեք չամուսնա, նրան միշտ կջերմացնեն հիշողությունները նրա անթիվ երկրպագուների մասին:

Կին-Ջրհոս

Կին-Ջրհոսն ատում է ամուսնության գաղափարը, քանի որ վախենում է մնալ կոտրված սրտով: Համոզված լինելով, որ ոչ մի տղամարդ չի կարող իրեն ստիպել ամբողջությամբ բացվել, նա իմաստ չի տեսնում ամուսնության հանդեպ իր հայացքները փոխելու մեջ:

Նրանք սիրում են լինել անկախ և ինքնուրույն հոգ տանեն իրենց մասին: Բացի այդ, նա հաճախ վախենում է, որ չի գտնի նրան, ով զարգացման մակարդակով կհամապատասխանի իրեն:

600x580

Կին-Երկվորյակ

Կին-Երկվորյակները մշտապես անհանգստանում են, որ իրենց զգացմունքները սիրելիի հանդեպ կփոխվեն ամուսնությունից հետո: Հենց այդ պատճառով նրանք փորձում են հեռու մնալ ամուսնական կապերից: Երբեմն այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները ցանկանում են լինել ամուսնացած կին, սակայն դա երկար չի տևում, քանի որ իրենք շատ անհանգիստ բնավորություն ունեն: Այդ իսկ պատճառով՝ նրանք հաճախ իրենց համոզում են, որ ամուսնությունը երկար չի տևի: Եթե Երկվորյակները շատ սիրահարված լինեն, միևնույն է մի սպասեք, որ նրանց կհետաքրքրի ամուսնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել