Օրգազմի զգացողությունն անհնար է նկարագրել, կարծես մի քանի վայրկյանով մարդը դրախտ է ընկնում: Այդ նշանակալից պահին տղամարդիկ ավելի արագ են հասնում, քան կանայք: Հայտնի է, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանանց ավելի երկար ժամանակ է հարկավոր գրգռվելու և բավարարվելու համար:

Չբավարարված կինը վտանգավոր է, իսկ սեքսուալ առումով չբավարարված կինը՝ կրկնակի:

Եվ եթե կինն ամեն դեպքում օրգազմի չի հասնում, այդ վտանգավոր է ինչպես հոգեբանորեն, այնպես էլ ֆիզիկական առումով: Բացի ակնհայտ վատ տրամադրությունից, կինը կարող է նաև ֆիզիկական անհարմարություն զգալ, մասնավորապես՝ որովայնի ներքեւի հատվածում ցավագին զգացողություններ: Երբեմն կարող են ցավեր լինել նաև ձվարաններում:

Image result

Սակայն այս բոլոր նախանշանները հնարավոր է վերացնել, եթե տղամարդը սեռական ակտից հետո կարողանա կնոջը լրացուցիչ ժամանակ տրամադրել և այլ կերպ սկսած գործն ավարտին հասցնել: Լավ տարբերակ են օրալ շոյանքները:

Ամենից վատն այն է, երբ սեռական անբավարարությունը մշտական երեւույթ է դառնում: Այդ սպառնում է ոչ միայն խրոնիկ դեպրեսիայով, այլեւ հնարավոր գինեկոլոգիական հիվանդություններով: Չէ՞ որ կնոջ համար կարեւոր է հորմոնների դուրս բերումը, ինչի արդյունքում բարելավվում է տրամադրությունը, ամրանում է դիմադրողականությունը, նվազում է քաշը, բացի այդ՝ սեքսը կարող է ցավազրկողի դեր կատարել:

Օրգազմի բացակայությունն ազդում է գրեթե ամեն ինչի վրա. գրգռվածություն, ագրեսիա, հիասթափություն, անքնություն և այլն:

Այդ ֆոնին գոյություն ունի այնպիսի հիվանդություն, ինչպիսին հիպոգոնադիզմն է: Իրականում այդ օրգանիզմի այնպիսի վիճակ է, երբ սեռական օրգանները պարզապես ինչպես հարկն է՝ զարգացած չեն: Այդ դեպքում արդեն անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Անհրաժեշտ է ամեն ինչ իմանալ հիվանդության մասին, բոլոր հարցերի պատասխանները ստանալ բժշկից:

Առանց օրգազմի սեքսը կարող է նաեւ կնոջ մոտ Կեհրերի համախտանիշ կոչվող հիվանդություն առաջացնել: Այդ հոգեսոմատիկ խանգարում է, որն առաջանում է էմոցիոնալ սթրեսից (ցանկալիի եւ այն ստանալու հավասարակշռության խախտում): Նման խանգարումը կարող է արտահայտվել արգանդից ճերմակ հեղուկանման նյութի արտազատմամբ, հեշտոցի չորությամբ, հնարավոր են դաշտանի ժամանակ ցավեր, ցիկլի խախտում: Կանայք չպետք է երկար ժամանակ իրենց ներսում պահեն զգացմունքները, հակառակ դեպքում ավելանում է նրանց հոգեբանական ծանրաբեռնվածությունը, ինչը հետագայում կարող է վերածվել անկառավարելի հոգեկան խանգարման: Եթե նույնիսկ խոսքը դժգոհության եւ զայրույթի մասին է, դրանք նույնպես չի կարելի ներսում պահել:

Image result

Եթե դուք նույնպես բախվել եք սեռական անբավարարվածության խնդրին, ապա պետք է անհապաղ գործեք՝ սկսելով ձեր զուգընկերոջ հետ անկեղծ զրույցից: Ոչ բոլոր տղամարդիկ են միանման ուշադիր եւ հոգատար սեքսի մեջ, շատերը կարող են պարզապես չնկատել ձեր անբավարարությունը, հատկապես եթե դուք խնամքով թաքցնում եք այդ: Բայց վաղ թե ուշ համբերությունը հատում է, այդ պատճառով հարկավոր է խոսել այդ մասին: Եթե տղամարդը չի կարողանում կամ ամաչում է ինչ-որ շոյանքներից, որոնք ձեզ հաճույք են պատճառում, պարզապես նրան ցույց տվեք, թե ինչպես այդ անել: Այդ ձեզ ավելի կմտերմացնի եւ կօգնի հարաբերություններում սեռական ներդաշնակության հասնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել