Բնության գեղեցկությունը չափել հնարավոր չէ: Շատերի հոգին լիանում է ծաղկող սակուրայի տեսքից, մյուսը զարմանքից ապշում է զեբրերին և առյուծներին տեսնելիս, երրորդն էլ հանգստություն է զգում՝ անապատում գտնվելով: Այլ բան է, երբ կարողանում ես չափել ինչ-որ ցուցանիշներ: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենա-ամենա ազգային պարկերը:

 

Ամենաառաջինը՝ Յելոուսթոնյան (ԱՄՆ)

Աշխարհում առաջին ազգային պարկի ստեղծման պաշտոնական տարեթիվը 1872 թ. մարտի 1-ն է: Այսօր Յելոուսթոնը Ազատության արձանի և Ոսկե Դարպասներ կամուրջի հետ մեկտեղ համարվում է ԱՄՆ-ի խորհրդանիշը: 9,000 քկմ-ի վրա ապրում են տարատեսակ կաթնասուններ, թռչուններ, սողուններ, ձկներ, շուրջ երկու հազար տեսակի բույսեր, այդ թվում նաև հազվագյուտ: Այստեղ կան նաև գեյզերներ, լճեր, անտառներ, ինչպես նաև քնած հրաբուխ: Եվ այս ամենը հրաշալիորեն համադրվում է հարյուրավոր կիլոմետրեր երկարություն ունեցող որակյալ ճանապարհների, տուրիստական օբյեկտների հետ: Ամեն տարի այստեղ այցելում են ավելի քան 3 մլն զբոսաշրջիկներ:

 

Ամենանորը՝ Սիերա-դել-Դիվիսոր (Պերու)

13,5 հազար քկմ տարածք ունեցող ամազոնյան անտառային անտառները, որոնք գտնվում են Պերուում, ազգային պարկ են համարել միայն 2015 թ. վերջին: Սիերա-դել-Դիվիսորը գրեթե սահմանակից է բրազիլական նույնանուն ազգային պարկին և ընդգրկում է ոչ միայն հարթավայրեր, այլ նաև Անդերի հովիտը: Ամազոնյան անտառներում յուրաքանչյուր տարի գիտնականները նոր կենդանատեսակներ են հայտնաբերում, որոնք հասնում են հարյուրավորների: Այստեղ բնակվումեն նաև տեղի հնդկական ցեղերը, որոնց բնակավայրն ու կենցաղը պարկը ևս պետք է պահպանի: Չափերի, կենդանական աշխարհի բազմազանության և կաևորության համար Սիերա-դել-Դիվիսորն անվանում են Ամազոնի Յելոուսթոն:

 

Ամենափոքրը՝ Մուայեն կղզի (Սեյշելներ)

Այս կանաչ կղզյակը, որն ունի ընդամենը 10 հեկտար տարածք, երկար ժամանակ եղել է անբնակ, մինչև որ 1970-ականների կեսերին դրանում բնակություն չհաստատեց անգլիացի Բրենդոն Գրիմշոն, ով 1962-ին գնել էր կղզին 8000 ֆունտ ստերլինգով: Իր ընկերների և հարազատների հետ Բրենդոնը Մուայենը վերածեց պարկի, բերեց այնտեղ հսկայական կրիաների, արահետներ կառուցեց զբոսաշրջիկների համար, ռեստորան բացեց և ոչ մեծ լողափ ստեղծեց: Այդ ժամանակ կղզին մտնում էր սեյլշելական ծովային Սենտ-Ան ազգային պարկի կազմի մեջ, սակայն Գրմշոյի մահից հետո՝2012 թ., այն դարձավ ինքնուրույն ազգային պարկ, ինչն էլ ցանկանում էր դա հանգուցյալ սեփականատերը: Եվ առհասարակ կարևոր չէր, որ դա ամենափոքրն է աշխարհում:

 

Ամենատաքը՝ Մահվան հովիտ (ԱՄՆ)

Ռանչո Ֆերնես-Կրիկում, որը ջերմաստիճանային առումով համաշխարհային ռեկորդակիր է, 1913 թ. գրանցվել է մոլորակում ամենաբարձրօդի ջերմաստիճանը՝ +56,7 °C, իսկ 1972-ին ռանչոյի հողերի մակերևույթը արևը տաքացրեց մինչև +93,9 °C: Այն գտնվում է Մահվան հովիտ ազգային պարկի ամենաչոր և շոգ հատվածում: Ի դեպ, հովտի այս հատվածը նաև մոլորակի ամենաչոր վայրերից մեկն է. տարեկան այստեղ տեղումների քանաը հասնում է միայն 1,5 մմ-ի: Ճիշտ է, երբեմն նաև անոմալիաներ են տեղի ունենում: Արտասովոր հորդառատ անձրևները ավերածություններ են առաջացնում և հանգեցնում պարկի ժամանակավոր փակմանը: Այդպիսի դեպք գրանցվել է 2015-ի հոկտեմբերին: Իսկ 2005 թ. անոմալ խոնավ ձմռան հետևանքով պարկում անգամ լիճ առաջացավ և պարկի պատմության մեջ առաջին անգամ վայրի բույսերի ծաղկում սկսվեց: Անապատը որոշ ժամանակով ծածկվել էր ծաղիկներից կազմված գորգով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել