Armsport.am-ը գրում է.

Սլովակիայի ներկայացուցիչ բիաթլոնիստ Անաստասիա Կուզմինան մասս ստարտի 12,5 կմ մրցատարածությունում ոսկե մեդալ է նվաճել Փհենչհանի Օլիմպիական խաղերում:

33-ամյա մարզուհին, այս կերպ, իր 6-րդ օլիմպիական մեդալն է նվաճել, որոնցից 3-ը` ոսկե (Վանկուվեր-2010, Սոչի-2014, Փհենչհան-2018):

Կորեայում Անաստասիան ավելի վաղ նաև 2 արծաթե մեդալ է նվաճել:

Երկրորդ տեղը զբաղեցրել է բելառուս Դարյա Դոմրաչևան, իսկ երրորդ տեղը` նորվեգացի Տիրիլ Էկխոֆը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել