Այսօր ձեզ ենք առաջարկում մի քանի հետաքիքր, սակայն միաժամանակ դժվար գլուխկոտրուկ, որոնց ճիշտ պատասխանը շատ քչերն են կարողանում գտնել։

Բոլոր գլուխկոտրուկների պատասխանները կարող եք տեսնել ամենավերջում։

1․ Տան տերը երկու ծառա ուներ։ Օրերից մի օր նա էլեկտրիկ էր կանչել, որպեսզի վերանորոգի տան լամպը, ինչի համար նրան պետք է վճարեր 20,000 դրամ։ 20,000 դրամանոց թղթադրամը նա դրել էր սեղանին, սակայն երբ եկավ, որպեսզի թղթադրամը տա էլեկտրիկին, տեսավ, որ այն այնտեղ չէ։ Տան տերը կանչեց երկու ծառաներին և էլեկտրիկին սեղանի մոտ։ Առաջին ծառան ասաց, որ թղթադրամը գետնին էր ընկել, այդ պատճառով վերցրել ու դրել է գրքի վրա։ Երկրորդ ծառան էլ ասաց, որ թղթադրամը դրել է գրքի 4-րդ ու 5-րդ էջերի մեջտեղում։ Էլեկտրիկն էլ ասաց, որ թղթադրամի ծայրը դուրս էր եկել էջերի արանքից, այդ պատճառով այն դրել է 1-ին և 2-րդ էջերի մեջտեղում։ Տերը ստուգեց գրքի բոլոր էջերը, սակայն թղթադրամն այնտեղ չէր։

Հարց՝ ո՞վ էր գողացել 20,000 դրամանոց թղթադրամը։

Related image

2․ Ի՞նչ թիվ է թաքնված մեքենայի տակ։

https://www.photojoiner.net/image/efbDEq5X

3․ Շարունակեք

https://www.photojoiner.net/image/73xc4aGr

Պատասխանները

1․ Էլեկտրիկը չէր կարող թղթադրամը դնել գրքի 1-ին և 2-րդ էջերի արանքում, քանի որ 1-ին ու 2-րդ էջերը մեկ թերթի երկու հակառակ կողմերում են։

2․ Ընդամենը շրջեք նկարն ու կհասկանաք տրամաբանությունը։ Մեքենայի տակ թաքնված է 87 թիվը։

3․ Նշված տառերը թվերի առաջին տառերն են՝ Մեկ, Երկու, Երեք, Չորս, Հինգ, Վեց, Յոթ․․․ ուստի հաջորդ տառերը պետք է լինեն «Վ»-ն ու «Յ»-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել