Դուք պատրաս՞տ եք հետ ստանալ ամեն օր առևտրի, ժամանցի  ու սպասարկման կենտրոններում ձեր ծախսած գումարի մի մասը: Այո՞ , ուրեմն՝ Clubsixteen cashback-ը հենց ձեզ համար է։ Այն Հայաստանում արդեն առևտրային հարաբերությունների նոր մշակույթ է ձևավորել: Երեկ ընկերությունը պաշտոնապես մեկնարկեց նախադեպը չունեցող cashback համակարգ: Երեկույթին հրավիրված գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու հաճախորդները մեծ ոգևորությամբ ընդունեցին ավելի քան 5 տարի փորձառու ֆինանսիստների, ծրագրավորողների ու գործարարների ջանքերով ստեղծված այն հարթակը, որն այսուհետ մեկ տիրույթում միավորելու է առևտրի կետերին, սպառողներին  և ֆինանսական կառույցներին՝ ձևավորելով գնումների նոր մշակույթ, որտեղ մարդիկ կկարողանան ոչ միայն գնումներ կատարել ու ստանալ cashback, այլև ուղղորդել միմյանց շահավետ գնումների ու կիսվել գնումներից ստացած տպավորություններով: Ներկաների բարձր տրամադրությունն ապահովեց Սրբուհի Սարգսյանն իր գեղեցիկ կատարումներով: BlogNews.am-ը ևս ներկա է եղել միջոցառմանն ու ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագներն ու հյուրերին:

Clubsixteen լոգոն քառաթև երեքնուկն է, որը խորհրդանշում է մարդու հաջողակ լինելը: Ընկերության համահիմնադիր Աշոտ Մկրտչյանի խոսքով՝ այս համակարգի ներդրումը նպաստելու է, որ հասարակությունն ամբողջությամբ ինտեգրվի օնլայն վճարման համակարգին. «Այսօր շուկային ենք ներկայացնում մի հարթակ, որը թե՛ տեխնիկական, թե՛ ծրագրային և թե՛ հաշվապահական ու մարքեթինգային առումներով շուկայում առաջարկում է նախադեպը չունեցող cashback համակարգ: Այստեղ cashback-ը ռեալ գումար է, որը գնորդը ստանում է հենց գնման պահին՝ անկախ վճարման եղանակից, ցանկացած բանկային քարտով կամ կանխիկ, իսկ ստացված գումարը նա կարող է հենց տեղում կանխիկացնել և կատարել վճարումներ: Մեր հարթակը թույլ է տալիս ընդամենը հեռախոս ունենալով ունենալ վիրտուալ դրամապանակ ու վճարել կամայական վայրում, անգամ կոմունալ վճարումներ կատարել ու հետ ստանալ գումարի մի մասը»:

IMG_0024 copyIMG_0001 copyIMG_0034 copyIMG_0102 copyClubsixteen-ն այս պահին գործակցության պայմանագիր ունի  շուրջ 150 կազմակերպության հետ: Ծրագրի մեկնարկը դեռ չտված՝ ընկերությունը սպասարկում է ավելի քան 18.000 օգտատիրոջ. «Համակարգի յուրաքանչուր մասնակից, հրավիրելով իր ընկերներին, կարող է ստեղծել իր հետևորդների թիմը, որը բաղկացած է 6 մակարդակից: Թիմի առաջին մակարդակում գրանցվում են օգտատիրոջ կողմից անմիջապես հրավիրվածները և այսպես մինչև 6-րդ մակարդակ: Մեր ընկերությունն այդպիսով  մասնակիցներին վճարում է պասիվ եկամուտ, իրենց թիմի բոլոր անդամների յուրաքանչյուր cashback-ի 1%-ի չափով»,- ասաց Աշոտ Մկրտչյանը:

IMG_9867 copyIMG_0165 copyIMG_0040 copyIMG_0140 copyԿամայական առևտրային  գործունեություն իրականացնող ցանկացած կազմակերպություն կարող է  միանալ Clubsixteen-ի  ցանցին: Ընկերության ղեկավարները վստահեցնում են՝ եթե  ֆինանսական այլ համակարգեր ունեն քեշբեքի մեկ ֆիքսված տոկոսադրույք, որը տարածվում է իրենց ամբողջ տեսականու վրա, ապա Clubsixteen-ի  պարագայում  այդ տոկոսները տարանջատվել  են ըստ ապրանքախմբերի, այսինքն՝ մեկ առևտրի կետում հնարավոր է լինի 1, 5, 10  ու 15 տոկոս քեշբեք. «Մենք ստեղծել ենք մի այնպիսի ֆունդամենտալ նոր ծրագիր, որը հնարավորություն է տալիս արագ իրականացնելու ցանկացած նոր միտք: Մենք բաց ենք բոլորի առջև նոր գաղափարների իրականացման համար և շատ ուրախ կլինենք, որ մեր ստեղծած պլատֆորմն օգտագործվի տարբեր նպատակներով: Նշեմ նաև, որ կազմակերպությունն իր եկամտի զգալի մասն ուղղորդելու է տարբեր սոցիալական ծրագրերի իրականացմանը»,- ասաց ընկերության գլխավոր տնօրեն  Կարեն Ֆիդանյանը:

Ի դեպ՝ Clubsixteen-ը շուտով կսկսի գործել նաև այլ երկրներում, ու նույն քարտը հնարավոր կլինի օգտագործել ողջ համակարգում:

IMG_9905 copyIMG_9879 copyIMG_0199 copyIMG_9897 copyIMG_0176 copyIMG_9906 copyIMG_9920 copyIMG_9976 copyՆյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Արշակ Ռոստոմյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել