33-ամյա Գվիլիմ Փյուն Բրիտանիայից է և ունի սեփական ապահովագրական ընկերությունը, որը հիմնադրել է 2006թ., երբ 21 տարեկան էր: Անընդհատ նստած աշխատանքի պատճառով տղամարդը սկսեց քաշ հավաքել: 

«Այդ ժամանակ ես բավականին գեր էի, քանի որ օրական աշխատում էի 12 ժամ և տանից դուրս չէի գալիս: Իմ աշխատանքը բավականին հաջող էր, բայց որոշեցի կյանքս կարգի բերել»:

Որպեսզի աշխատանքից կտրվի, Գվիլիմն ընկերոջ հետ ստեղծեց երաժշտական խումբ և սկսեց բեղ աճեցնել:

«Իմ վարսահարդարներից մեկն ինձ խորհուրդ տվեց աճեցնել բեղ: Նա ասաց, որ, եթե ես նվագում եմ կիթառ ֆոլք խմբում, ուրեմն՝ ես պետք է բեղ ունենամ»:

Դրանից հետո տղան հանձն առավ զբաղվել իր կազմվածքով: Սկսեց ճիշտ սնվել, թողեց նստակյաց աշխատանքը, զբաղվեց սպորտով և նիհարեց: Նրան հաջողվեց կորցնել 40կգ:

Տղայի փոխակերպումը ոչ միայն ազդել է իր մարմնի, այլ նաև՝ կարիերայի վրա: 2015թ. նրա Instagram-ի նկարները նկատեցին մոդել սքաութները: Աստիճանաբար նա սկսեց ճանաչում ձեռք բերել:

Փյուն աշխատում է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են Belstaff, Diesel և Bud Light, նա նաև նկարահանվում է Դեվիդ Բեքհեմի նոր գովազդում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել