Yerkir.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել ամբողջ աշխարհում արգելել Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը: Այս մասին նա ասել է Անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ. հայտնում է Газета.ру-ն:

Պորոշենկոյի խոսքով` Մոսկվայի վարած ներկայիս քաղաքականությունում «ազնիվ խաղի տեղ չկա», ու այդ պատճառով էլ ռուսական դրոշը չի ծածանվում Փհենչհանում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել