«Հայաստանի կառավարու­թյունը խորհրդարանին առաջար­կում է լրացում կատարել վերջերս ընդունված «Զինվորական ծառա­յության և զինծառայողի կարգա­վիճակի մասին» օրենքում: Մաս­նավորապես՝ առաջարկվում է օրենքում ավելացնել կետ, ըստ որի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տար­կետում տրվում է նաև կառավա­րության անդամ նշանակված քաղաքացուն՝ կառավարության ան­դամի լիազորությունների ողջ ժամկետով: Հետաքրքիր է՝ ում համար է նախատեսված այս կե­տը, այդ ով է, որ զինվորական ծա­ռայության չանցած՝ պետք է նշա­նակվի կառավարության անդամ: Կամ ի՞նչ տրամաբանությամբ պետք է զինվորական ծառայու­թյուն չանցած քաղաքացին նշա­նակվի Հայաստանի կառավարու­թյան անդամ: Ըստ Սահմանադ­րության՝ կառավարության ան­դամ կարող է նշանակվել 25 տա­րին լրացած քաղաքացին: Ստացվում է, որ 18-ից մինչև 25 տարեկանը նա զորակոչից պետք է տարկետում ստացած լինի այլ օրինական պատճառներով, իսկ դրանից հետո՝ վարչապետ կամ նախարար նշանակվելու ճանա­պարհով»,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել