«Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի պատճառը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարող տարածքում ստեղծված հակասանիտարական վիճակն էր: Միջադեպից հետո Էրեբունու թաղապետ Դավիթ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել էր, թե իրենք խնդիրը կարգավորելու հարցով բազմիցս դիմել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը: Երեկ «Ժողովուրդ»-ը ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ռաֆայել Հովհաննիսյանին(որն, ի դեպ, մինչ այս, 13 տարի է` ՔԿԾ պետի տեղակալն էր) հարցրել է՝ ինչո՞ւ այս ընթացքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունն այդպես էլ չի փորձել կարգավորել խնդիրը:

 

«Ես տեղակալ եղել եմ ուրիշ գծով, տնտեսական գծով տեղակալը ես չեմ եղել: Դա իմ ֆունկցիաների մեջ չէր մտնում, որ մանրամասները ես իմանայի: Սա պայմանավորված աշխատանք էր, որը կատարվեց»,-արդարացել է նա: Միայն թե, հետաքրքիր է, որքան էլ Հովհաննիսյանը ՔԿԾ տնտեսական գծով տեղակալ չի եղել, այնուամենայնիվ, եղել է այդ համակարգի աշխատող, հետևաբար՝ պետք է տեղյակ լիներ խնդրին` իր հերթին պատասխանատվություն կրելով կատարվածի համար»,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել