Operativ.am -ը գրում է

Փետրվարի 16-ին, ժամը 17:57-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում՝ Երևան Սիթի սուպերմարկետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 6 շենքի մոտակայքում այրվում է ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:13-ին, մարվել՝ 18:17-ին:

Այրվել է ՎԱԶ-2106 մակնիշի 34 RV 621 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել