Ճապոնացիների տարօրինակությունների մասին աշխարհում շատ են խոսում: Հայտնագործությունները, հագուստը և նման բաներ հաստատում են նրանց արտասովոր լինելը: Պարզվում է՝ Ճապոնիայում կան նաև տարօրինակ օրենքներ, որոնք կրկին ապշեցնում են:

Ճապոնիայում արգելված է գեր լինելը

2008 թվականից գործում է այս օրենքը, որպեսզի պայքարեն ավելորդ քաշի դեմ: Բնակիչների մեջքի չափը ստուգում են, և եթե կնոջ մեջքը 85 սմ-ը, իսկ տղամարդունը՝ 90 սմ-ը գերազանցում է, ապա նրանց ներկայացվում է հատուկ բժշկական օգնություն:

Այնտեղ արգելված է փողերը նետել

Եթե այս դեպքում ձերբակալեն, ապա մարդուն կսպառնա 1 տարի ազատազրկում կամ $2000 տուգանք:

Արգելված է ալկոհոլ պատրաստել

Այս օրենքի խախտման դեպքում կա՛մ ազատազրկում են 5 տարով, կա՛մ տուգանում $5000-ով:

Դաջվածքներով մարդկանց արգելված է այցելել լողավազան կամ շոգեբաղնիք

Պաշտոնական օրենքն այս դեպքում չկա, բայց շատ վայրեր ունեն հատուկ նշաններ, որտեղ նշված է, որ դաջվածքով մարդկանց մուտքն արգելված է:

Կանայք պարտավոր են կրծկալ կրել

Այն բոլոր վայրերում, ուր կա օդափոխիչ, կանայք պարտավոր են կրել կրծկալ: Այս ամենը ոտնձգություններից խուսափելու համար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել