Սմարթֆոններն արդեն մեր կյանքի անբաժան մասնիկն են, բայց մենք երբեմն մոռանում ենք, թե որքան մեծ վնաս դրանք կարող են հասցնել:

Լի Տհի Խոանին մահացած գտան ծնողները, որոնք երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ լիովին առողջ աղջկա մահվան պատճառը:

Սակայն բժիշկների ու մասնագետների երկար ուսումնասիրությունը ցույց տվեց, որ աղջիկը մահացել է հոսանքահարումից: Ծնողներն ապշած էին դրանից, չէին կարողանում պատկերացնել, թե ինչպես է դա եղել:

Բայց հետո պարզվեց, որ աղջիկը պառկում էր քնելու և միացրած թողնում հեռախոսը հոսանքին, իսկ լարի պաշտպանիչ շերտը վնասված էր:

Քնած ժամանակ նա հոսանքահարվել էր հենց այդ կերպ:

Զգույշ եղեք և մի օգտագործեք վնասված լարերը, որոնք հոսանք են հաղորդում, հատկապես նման կերպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել