Panorama.am-ը գրում է.

Աֆղանստանում նախորդ տարի հակամարատության հետևանքով տուժել է 10 հազար խաղաղ բնակիչ: Նրանցից ավելի քան  երեք հազարը երեխաներ են:

«Կանայք ու երեխաները նախկինի պես մնաում են Ադֆղանստանի հակամարտության գլխավոր զոհերը: Անցած տարի սպանվել է 359 կին, 865 կին էլ վնասվածքներ է ստացել: Զոհվել է 861 երեխա, 2 318 երեխա էլ վիրավորվել է»,- նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջը:

«Աֆղանստանի բնակիչները սպանվում են ամեն օր և ամենուր՝ մզկիթներում, ավտոբուսներում, նույնսիկ իրենց սեփական տներում: Կանայք ու երեխաները պայթում են  ականների վրա՝ դառնալով ահաբեկիչ-մահապարտների զոհ»,-ահազանգում է Կազմակերպության մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը իր պատրաստած նոր զեկույցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել