Ուրախ եմ, որ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու` Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը: Կարող եմ փաստել, որ, ի դեմս նրա, գործ ունենք փորձառու և արհեստավարժ դիվանագետի հետ: Շատերդ կհիշեք, որ տարիներ առաջ նա եղել է Հայաստանի դեսպանը նաև Սուրբ աթոռում և մեծապես նպաստել է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Վստահ եմ՝ նախագահի պարտականությունները ստանձնելու դեպքում Արմեն Սարգսյանն առավել արդյունավետ կերպով կներդնի իր գիտելիքները, կապերն ու կարողություններն ի նպաստ Հայաստանի Հանրապետության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել