ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության արդյունքում կասեցրել է Կոտայքի մարզի «Փարվանա 97», «Էթյունի»  եւ Երեւանի «Միքս Վե Գրուպ» ՍՊԸ-ների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերեր Ռադա Կարամյանին (Ամավիր), Գոհարիկ Մանուկյանին (Կոտայք), Գառնիկ Սարգսյանին (Արարատ), Աստղիկ Մարտիրոսյանին (Կոտայք) պատկանող հացի և հրուշակեղենի արտադրամասերի գործունեությունը:

ՍԱՊԾ հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ այս արտադրամասերում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու և վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առանց փաթեթավորման հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության:

Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումների վերացման համար:

լուսանկարներում՝ «Միքս Վե Գրուպ» ՍՊԸ-ի արտադրամասը

լուսանկարներում՝ Ռադա Կարամյանի Ա/Ձ -ն

լուսանկարներում՝ «Փարվանա 97» ՍՊԸ-ի արտադրամասը

լուսանկարներում՝ «Էթյունի» ՍՊԸ-ն

ԱՁ Գոհարիկ Մանուկյան

ԱՁ Աստղիկ Մարտիրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել