Armsport.am-ը գրում է.

NCAA-ի հերթական տուրում «Այդահո Սթեյթը», որտեղ հանդես է գալիս բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Կարեն Չիվիչյանը, 67-64 հաշվով առավելության է հասել «Սակրամենտո Սթեյթի» նկատմամբ:

Կարեն Չիվիչյանը խաղադաշտում անցկացրել է 33 րոպե և վաստակել է 25 միավոր:

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Իսկ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սփայթ Մկրտչյանի «Նորթերն Կոլորադոն» 95-60 հաշվով հաղթանակի է հասել «Նորթերն Արիզոնայի» նկատմամբ:

Անդրե Սփայթ Մկրչյանը խաղադաշտում անցկացրել է 26 րոպե, և վաստակել է 25 միավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել