Armsport.am-ը գրում է.
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Ռոտերդամի մրցաշարի երկրորդ փուլում հաղթել է գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերին:
Մրցավեճը տևել է 1 ժամ 42 րոպե: Ֆեդերերը հաջողության է հասել 7:6 (10:8), 7:5 հաշվով: Աշխարհի երկրորդ ռակետը կատարել է 11 էյս, ոչ մի կրկնակի սխալ թույլ չի տվել և խլել է մրցակցի մեկ մատուցում:
Մրցաշարի երրորդ շրջանում 36-ամյա թենիսիստը կմրցի Ռոբին Հասե - Տալոն Գրիկսպոր զույգի հաղթողի հետ: Եթե տվյալ խաղում Ֆեդերերը հաջողության հասնի, ապա փետրվարի 19-ին կրկին կդառնա աշխարհի առաջին ռակետը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել