Թուրքիան կտրուկ փոխեց խոսելաոճը եւ այլեւս ոչ թե պահանջում, այլ խնդրում է ԱՄՆ-ին զերծ մնալ Սիրիայում քրդերին պաշտպանելու եւ զինելու ծրագրից: Համենայն դեպս, այդպես էր արտահայտվում Թուրքիայի ռազմական նախարար Նուրեդին Չանկիլին Բրյուսելում՝ Պենտագոնի ղեկավար գեներալ Մատիզի հետ հանդիպման ընթացքում: Ի պատասխան՝ Մատիզը խորհուրդ տվեց Թուրքիային զբաղվել միայն իսլամական ծայրահեղականների դեմ պայքարով: Գեներալները սովորաբար ավելի անկեղծ են, քան դիվանագետները: Դեր-Զորում փետրվարի 7-ին ռուսների ջարդից հետո Էրդողանն այլեւս չի համարձակվում սպառնալ ԱՄՆ-ին «օսմանյան չափալախով», ինչպես արտահայտվում էր դրանից առաջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել