«Ողբերգություն, որ կարող էր տեղի չունենալ Ինքնասպանություն մարդիկ գործում են աշխարհի բոլոր երկրներում։ Բայց եթե աշխարհում դա շատ տարբեր, հնարավոր արագ ու անցավ տաբերակներով են անում, մեզանում նախընտրում են կամուրջներից ցած նետվելով դաժան ինքնասպանության եղանակը։

Բանը հասել է այնտեղ, որ լրջորեն քննարկվում է բարձր կամուրջների տակ մարդ որսացող ցանցեր տեղադրելու հարցը։

Երեկ հերթական ինքնասպանության դեպքն է արձանագրվել՝ այս անգամ Դավիթաշենի կամրջից նետվել է երիտասարդ մայրը՝ 9-ամյա դստեր հետ։ Ողբերգական լուրն առած մարդիկ ցնցված էին, բացատրություններ էին փնտրում, ապշած հարցնում էին․ երեխային ինչո՞ւ է իր հետ «տարել»։

Ավելի ուշ սկսեցին պատճառները որոնել սոցիալական ծանր վիճակի, անձնական չստացված կյանքի (կինն ամուսնալուծված էր), կրոնական ու հոգեկան շեղումների եւ այլ հանգամանքներում։ Հետո արդեն հայտնի դարձավ, որ կինն ու երեխան մի քանի օր անհայտ կորած են եղել։ Ապա տեղեկացանք, որ կինն ԱԻՆ-ի նախկին աշխատակից է, ամուսնալուծությունից հետ ապրել է ծնողների տանը։

Երեխան երկու կողմից էլ տատ ու պապ է ունեցել, որոնք կարող էին խնամել նրան, եթե մայրը որոշել էր հրաժեշտ տալ կյանքին։ Սակայն այս կցկտուր տեղեկությունները բացարձակապես լույս չեն սփռում կատարվածի վրա եւ չեն արդարացնում շրջապատի, հանրային ինստիտուտների անտարբերությունը քաղաքացու, մանավանդ՝ մանկահասակ երեխայի ճակատագրի նկատմամբ։

Եթե մեզանում լիարժեք գործեին դպրոցն ու սոցիալական ծառայությունները, պաշտպանված լինեին երեխաների իրավունքները, եթե հարազատները ոչ թե մխրճվեին մարդու անձնական կյանք, այլ ուշադիր լինեին նրա հոգեվիճակի փոփոխություններին, եթե երեխան չդիտվեր ծնողի սեփականությունը, որի հետ նա ինչպես կուզի, կվարվի, այս ողբերգությունը կարող էր եւ տեղի չունենալ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել