Մինչ ողջ աշխարհը քննարկում է նոր թագավորական զույգին՝ Մեգան Մարքլին և արքայազն Հարիին, եկեք հիշենք, թե ինչպես է սկսել մյուս զույգի՝ Ուիլյամի և Քեյթի պատմությունը: 2005 թվականին պապարացիներին առաջին անգամ հաջողվեց ֆիքսել Ուիլյամին անծանոթ սևահեր գեղեցկուհու հետ:

Երկար ժամանակ զույգին հաջողվում էր տեսնել տարբեր միջոցառումների ժամանակ, բայց շուտով նրանք հայտարարեցին իրենց հարաբերությունների մասին, և Քեյթը սկսեց ամենուր ուղեկցել Ուիլյամին: Մի քանի տարի անց Ուիլյամը որոշեց, որ դեռ վաղ է լուրջ հարաբերություններ ունենալու համար և սկսեց այլ կանանց հետ հայտնվել հավաքույթներին:

Քեյթը չէր մեկնաբանում այդ ամենը, բայց ասում էին, որ նա շատ է տառապում: 2010 թվականին Ուիլյամը հասկացավ, որ առանց Քեյթի չի կարող ապրել և վերադարձավ նրա մոտ ոչ միայն ներման խնդրանքներով, այլև ամուսնության առաջարկությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել