Սա Հիտլերի և մի աղջնակի ընկերության պատմություն է, որը կստիպի մի քիչ այլ կերպ նայել 20-րդ դարի ամենադաժան մարդկանցից մեկին:

Երբ Ադոլֆ Հիտլերն առաջին անգամ տեսավ շիկահեր Բեռնարդինային, նա չգիտեր աղջկա իրական ծագման մասին:

Մոր կողմից նա հրեա էր: Երբ երեխայի հայրը մահացավ, աղջիկն ու մայրը տեղափոխվեցին Մյունխեն: Երբ սկսվեցին հրեաների դեմ ջարդերը, աղջկա մայրը հրաշալի պլան մշակեց նրան պաշտպանելու համար: Աղջիկը ծնվել էր ֆյուրերի հետ նույն օրը: Մայրը որոշեց օգտվել այդ առիթից: Նա տեղափոխվեց Բավարյալ Ալպեր՝ Հիտլերի վիլլայի մոտ:

Ֆյուրերին այցի պատվին պետք է դիմավորեին գյուղացի երեխաները: Երեխաները միասին երգում էին, և հոբելյարի ուշադրությունը գրավեց շիկահեր գեղեցկուհին: Այդ բանից հետո նա սկսեց աղջկան հյուր կանչել առանց զգուշացման: Նրանք ընկերացան: Հիտլերը նրան նվիրում էր սիրած ծաղիկները, տիկնիկներ ու քացրավենիք, իսկ աղջիկն ուղղակի պաշտում էր նրան:

Բայց երջանկությունը երկար չտևեց: Հիտլերին տեղեկացրին աղջկա հրեական ծագման մասին: Թվում էր, թե նման հրեշավոր լուրից հետո աղջկան ու մորը կուղարկեին կոնցլագեր, բայց․․․ ոչ այս անգամ:

Իհարկե, Հիտլերն արգելեց աղջկան հյուր գալ իրեն, բայց ճամբար չուղարկեց: Աղջնակը մահացավ 17 տարեկանում հիվանդության պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել