2017 թվականին Facebook-ի օգտատերերի թիվը հասավ 2 միլիարդի: Նման հանրաճանաչ կայք այլևս չկա աշխարհում, բայց, հանրաճանաչությունից բացի, օգտատերերը բախվում են նաև մի շարք այլ խնդիրների, օրինակ՝ անձնական տեղեկությունների բաց լինելուն: Եթե իրական կյանքում մենք փակ ենք մնում անծանոթներից, ապա այստեղ զետեղված են մեր անձնական հիմնական տվյալները․

Մարդիկ մոռանում են, որ նմանատիպ անձնական տեղեկությունները պետք է փակ լինեն և մնան անձնական:

Պետք չէ ունենալ Facebook-ում ընկերներ, որոնք չեն հանդիսանում ձեր ընկերները: Ջնջեք բոլոր նրանց, ում իրականում չեք ճանաչում: Մարդիկ, որ ընկերներ չեն կամ ուղղակի մի քանի ընդհանուր ընկեր ունեք նրանց հետ, չպետք է մնան ձեր անձնական տվյալներին այդքան մոտ: Մի մոռացեք, որ մարդկային նպատակները կարող են տարբեր լինել, և կան մարդիկ, ում նպատակն իրականում այնքան էլ ուղղակի շփվելը չէ:

Գտնվելու վայրը նշելը կարծես ուղիղ հայտարարություն լինի, որ դուք տանը չեք: Դրանից կարող են օգտվել շատ կողոպտիչներ, որոնք հետևում են ձեր էջի նորություններին: Եթե դուք մենակ եք ապրում կամ լուսանկարներում հասցրել եք հրապարակել ձեր բնակարանը, այնտեղ գտնվող իրերը, ապա չի բացառվում, որ հայտարարելով, թե տանը չեք, բախվեք դժբախտության:

Ուղիղ եթերները՝ հատկապես ճանապարհորդությունից, ևս պետք չէ մոռանալ, հատկապես եթե դուք ընտանիքով երկրում կամ քաղաքում չեք․ միգուցե չարագործները բաց չթողնեն այդ առիթը:

Պահպանեք ձեր երեխայի անվտանգությունն ավելորդ ուշադրությունից: Ձեր էջը կարող է հետաքրքրություն առաջացնել այնպիսի մարդու մոտ, ով այնքան էլ օրինապահ չէ: Դուք նման քայլով վտանգի կարող եք ենթարկել ձեր երեխային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել