1. Նախքան ձեր որոշելը, թե ձեր մոտ դեպրեսիա և ցածր ինքնագնահատական է, համոզվեք, որ դուք շրջապատված չեք հիմարներով: 

2. Յուրաքանչյուր ոք ունի ցանկություններ, որոնք չի հայտնում ուրիշներին, և ցանկություններ, որոնք չի խոստովանում նույնիսկ ինքն իրեն:

3. Միակ այլասերումը սեքսի բացակայությունն է, իսկ մնացած հարցերը յուրաքանչյուրի ընտրությունն են:

4. Մենք երբեք այնքան խոցելի չենք լինում, մինչև երբ սիրում ենք, և երբեք այնքան հուսահատ չենք լինում, մինչև երբ կորցնում ենք մեր սիրո օբյեկտը:

5. Մենք երբեք ապահովագրված չենք լինում սխալներից, որի հիմքով ծիծաղում ենք ուրիշների վրա:

6. Կյանքում ոչինչ այնքան թանկ չէ, ինչքան հիվանդությունը և հիմարությունը:

7. Մենք հանդիպում ենք միայն նրանց, ովքեր արդեն գոյություն ունեն մեր ենթագիտակցականում: Նախ նկարում ենք անձին մեր մտքում և միայն դրանից հետո հանդիպում ենք իրական կյանքում:

8. Կինը պետք է մեղմի, ոչ թե գայթակղի տղամարդուն:

9. Համարձակ և ինքնավստահ դառնում է նա, ով վստահ է լինում, որ նրան սիրում են:

10. Ինչքան կատարյալ է մարդը դրսից, այնքան ավելի դեմոններ են նրա ներսում:

11. Մարդկանց մեծամասնությունը իսկապես ազատություն չի ուզում, քանի որ այն ենթադրում է պատասխանատվություն, իսկ մարդկանց մեծ մասը պատասխանատվությունից վախենում է:

12. Սիրային հարաբերություններում չի կարելի խնայել միմյանց, քանի որ դա կարող է հանգեցնել միայն օտարման: Եթե կան դժվարություններ, նրանք պետք է հաղթահարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել