Tert.am-ը գրում է.

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողները ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում «Ելքի»` վարչապետի իրենց թեկնածուին առաջադրելու մասին հայտարարությանը։

«Այո տեղյակ եմ, որ «Ելքի» գործընկները պատրասատվում են թեկնածու առաջադրել։ Ուրախ եմ իրենց համար, շնորհավորում եմ, որ ունեն նաև վարչապետի թեկնածու»,-նշեց Շարմազանովը:

Նշենք, որ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ հենց ինքը կարող է լինել այդ թեկնածուն:

Հարցին, թե ՀՀԿ-ը չի՞ վախենում մրցակցությունից, Շարմազանովը պատասխանեց. «Մրցակցություն չի կարող լինել, քանի որ վարչապետ ընտրվում է այդ անձը, ով վայելում է քաղաքական մեծամասնության վստահությունը: Մի մոռացեք` 58 պատգամավոր ունի ՀՀԿ-ը, ևս 7-ը՝ կոալիցիոն գործընկերը ՀՅԴ-ն»,-ասաց նա:

Իսկ թե ի՞նչ հույսով են «Ելքի» անդամները վարչապետի թեկնածու առաջադրում, Շարմազանովը նշեց, որ այդ հարցով պետք է դիմել Նիկոլ Փաշինյանին, կամ «Ելք»–ին:

«Դրա համար էլ շնորհավորում եմ և ուրախ եմ իրենց համար»,-հեգնեց Շարմազանովը:

ԱԺ խոսնակը նաև հայտնեց, որ շուտով կկայանա նախագահ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել