Ճապոնական Shionogi դեղագործական ընկերությունը մշակել է եզակի դեղամիջոց, որը հաղթահարում է գրիպի վիրուսն ընդամենը 1 օրում։ Այս մասին հայտում է ScienceAlert պորտալը։

Դեղամիջոցի ստեղծման համար մասնագետները կիրառել են գիտելիքները, որոնք ստացվել են ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցի մշակման ժամանակ։ Դեղամիջոցը հիվանդության նախնական փուլում արգելափակում է մետալոֆերմենտների ակտիվությունը։

Դեղամիջոցի արդյունավետությունն ապացուցվել է կլինիկական փորձարկումների ընթացքում։ Դրանց մասնակցել է գրիպով հիվանդ 1436 մարդ։

Դեղամիջոցը դեռևս շուկայում չէ, սակայն շվեյցարական Roche կոնցեռնը, որը հետաքրքրված է ճապոնացի գիտնականների մշակումներով, ձեռք է բերել դեղամիջոցի պատրաստման լիցենզիա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել