Կատալոնիան, որը վերջին ամիսներին աշխարհի նորությունների կիզակետում էր գտնվում, միակ շրջանը չի աշխարհում, որը խաղաղ կերպով փորձում է անկախության հասնել և դուրս գալ այն պետության կազմից, որի մասը պաշտոնապես կազմում է: Խոսքը կարող է գնալ հանրաքվեների անցկացման, քաղաքական խոշոր ուժերի կողմից դեկլարացիաների կամ ազգի մեծ մասի կամքի մասին: Ոչ հեռավոր անցյալից տիպիկ օրինակ է կանադական Կվեբեկ պրովինցիան, որտեղ անկախության համար պայքարի շարժումները ներկայացվեցին պառլամենտում, սակայն հաջողության այդպես էլ չհասան: Նման իրավիճակում հայտնվեց նաև Շոտլանդիան: Իսկ ո՞ր շրջանները մոտակա ժամանակներում կարող են ինքնուրույն պետություններ դառնալ:

Սոմալիլենդ (ինքնավար մարզ Սոմալիի Դաշնային Հանրապետությունում)

Հենց փողոցում էլ կատարում են տրադրամի փոխանակում

1960 թ. Արևելյան Աֆրիկայում՝ Սոմալի թերակղզում, որը ոչ պաշտոնապես կրում է «Աֆրիկյան եղջյուր անվանումը», երկու նախկին գաղութների՝ Իտալական Սոմալիի և Բրիտանական Սոմալիի (Սոմալիլենդի) միացման արդյունքում կազմավորվեց Սոմալիի հանրապետությունը: 1991 թ. արտաքին, ապա ներքին քաղաքացիական պատերազմի և Սիադա Բարրեի դիկտատորական ռեժիմի տապալման արդյունքում Սոմալիի տարածքում գտնվող պետությունը դադարեց գոյություն ունենալուց, և Սոմալիլենդը անկախություն հռչակեց նախկին բրիտանական գաղութի սահմաններում: Ճիշտ է, պաշտոնապես այն ոչ մի այլ երկիր չընդունեց, սակայն պետության ստեղծման համար բավարար բոլոր պայմաններն այստեղ կային՝ խորհրդարան, դատարաններ, կառավարություն, բանկային համակարգ, սեփական տարադրամ, բանակ, ոստիկանություն, արտաքին տնտեսական հարաբերություններ և, որ ամենակարևորն է, հարաբերական կարգ ու զարգացում, որը չունեն համաշխարհային ճանաչում ստացած շատ ու շատ երկրներ:  Այս ամենը տարածաշրջանում մեծ հայտնիություն բերեց Սոմալիլենդին:

Ի դեպ, Սոմալիլենդում որոշ երկրներ դիվանագիտական ներկայացուցչություններ ունեն, օրինակ՝ Դանիան և Թուրքիան:

 

Բիաֆրա (գտնվում է Նիգերիայի տարածքում)

1970 թ. Նիգերիայի ամենամեծ քաղաքներից մեկում՝Լագոսայում, քաղաքացիական պատերազմի ավարտը նշեցին

1960 թ. Նիգերիան, որը մինչ այդ Մեծ Բրիտանիայի գաղութն էր, անկախություն ձեռք բերեց և ինքնուրույն գոյատևել սկսեց: Իսկ արդեն 1967 թ. այստեղ քաղաքացիական պատերազմ բռնկվեց, որը տևեց 2,5 տարի և հանգեցրեց շուրջ 2 միլիոն մարդու սովամահ լինելուն: Այս ընթացքում Նիգերիայի արևելյան հատվածում գոյություն ուներ անկախ Բիաֆրայի Հանրապետությունը՝ 55 միլիոն բնակչությամբ, որոնց մեծ մասը իգբո ազգից էին: այդ պետությունը ճանաչել էին ընդամենը հինգ երկրներ, որոնցից չորսն աֆրիկյան էին, իսկ մյուսը Հայիթին էր: Հենց Բիաֆրան և Նիգերիայի կենտրոնական իշխանությունն էին քաղաքացիական պատերազմում հակասության կողմերը: 1970-ականների սկզբին Բիաֆրայի զորքերը հանձնվեցին նիգերացիներին, և պետությունը դադարեց գոյություն ունենալուց: Սակայն բնակչության ձգտումը մինչ օրս չի մարել. ներկայումս տարատեսակ հանդիպումներ և ցույցեր են անցկացվում, որոնց ընթացքում նիգերական իշխանություններից պահանջում են իրենց իրավունքների ճանաչում, շրջանում բնակվող մարդկանց ազատություն:

Եթե հաշվի առնենք այն փաստը, որ նիգերական իշխանությունները ոչ միայն ուշադրություն չեն դարձնում նրանց պահանջներին, այլ նաև երբեմն պատիժների են ենթարկում ակտիվիստներին, ապա կարելի է ենթադրել, որ մոտակա ժամանակներս ոչ թե խաղաղ, այլ արդեն զինված պայքար կսկսվի Բիաֆրայի անկախության վերականգնման համար:

 

Քուրդիստան (էթնոաշխարհագրական տարածք Առաջավոր Ասիայում)

Այսօր Քուրդիստան ասելով պատկերացնում ենք տարածք, որը հատվածներ է ընդգրկում Թուրքիայից, Սիրիայի արևելքից, Իրաքի հյուսիս-արևմուտքից և Իրանից: Հենց այս տարածքում են բնակություն հաստատում քրդերի մեծ մասը: Նրանց ընդհանուր թիվն անհայտ է, գնահատվում է մոտավորապես 20-40 միլիոն մարդ: Ինչքան էլ որ այս թիվը մոտ կամ հեռու լինի իրականությունից, քրդերը դեռևս մնում են բնակչության թվով ամենամեծ ազգն աշխարհում, որը պետություն չունի, սակայն ունի սեփական լեզուն, մշակույթը, կրոնական առանձնահատկությունները: Քրդերի և այն երկրների իշխանությունների, որոնց տարածքներում այժմ նրանք գտնվում են, հակասությունները շարունակվում են արդեն տասնամյակներ (հիշեք Աբդուլ Օջալանային, ով թուքական քրդերի առաջնորդն էր ու 1999-ից գտնվում է թուրքական բանտում): Սակայն վերջին տարիներին առավել ռեալ շանսեր կան քրդական պետական տարածքային կազմակերպություններ ստեղծելու: Այսպիսով, 1991 թ. ի վեր Իրաքում գոյություն ունի դեռևս միակ քրդական վարչական միավորը՝ ավտոնոմ Իրաքյան Քուրդիստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել