Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն Սիրիայի Աֆրին քաղաքում ծավալած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակում կմտնի նաև շրջանի շրջկենտրոնը հանդիսացող նույնանուն քաղաք:

Ըստ Birgun-ի՝ Յըլդըրըմը պնդել է, թե իբր իրենց նպատակը խաղաղ բնակիչներին հարվածելը չէ, այլ՝ ահաբեկիչներին մաքրելը:

Հիշեցնենք, որ Թուրքիան «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսել է հունվարի 20-ին: Գործողությունների ընթացքում զոհվել են նաև խաղաղ բնակիչներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել