Գործադիրը սահմանել է ՀՀ-ում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը: Ներկայումս օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներդրվել է պարտադիր պահանջ, համաձայն որի՝ հանրապետությունում շրջանառության մեջ է դրվելու բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված կենդանական ծագման մթերք:

Սպանդանոցային մորթի գործընթացը լիարժեք կազմակերպելու համար կստեղծվեն նոր սպանդանոցներ: Պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացը նախատեսվում է իրականացնել փուլային՝ սահմանելով կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը:

«Աջակցություն սկսնակ ձեռներեցներին» ծրագրի շրջանակում անցկացվել է սպանդանոցային կարողությունների զարգացման հատուկ դասընթաց: Արդյունքում հավանության արժանացած թվով 7 գործարար ծրագրերի շահառուներին ՀՀ կառավարության որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են համապատասխան տարածքներ՝ բացառապես որպես սպանդանոցներ օգտագործելու պայմանով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել