Աշխարհահռչակ National Geographic Society-ի ինստագրամյան Nat Geo էջը վերջին երկու օրերին Արցախից երկու լուսանկար է հրապարակել, որոնց հեղինակը լուսանկարիչ, լրագրող Անաստասիա Թեյլոր-Լինդն է։

Արտակ Պետրոսյանն ու իր կինը՝ Արմինե Բաղդասարյանը՝ նստած իրենց հարսանեկան երեկույթի գլխավոր սեղանի շուրջ, գյուղ Խծաբերդ, Հադրութի շրջան, ԼՂՀ, հուլիսի 16, 2011 թվական։ 

Երիտասարդ զույգը ստացել է մոտավորապես 575 եվրոյին համարժեք միանվագ նպաստ, որը տեղի կառավարության՝ ծնելիության խրախուսմանն ուղղված ծրագրերից մեկն է։

Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո անկախ պետություն է, սակայն միջազգային հանրության կողմից այն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս։

A post shared by National Geographic (@natgeo) on

A post shared by National Geographic (@natgeo) on

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել