Գրեթե յուրաքանչյուր մարդ որևէ վախ ունի` ֆոբիա, որն արտահայտվում է տարբեր իրավիճակներում։ Երբեմն ֆոբիաները անհետանում են, երբեմն էլ` ավելի սրվում։  Ֆոբիան խիստ արտահայտված, համառ ու կպչուն վախն է, որը անդառնալիորեն սրվում է որոշակի իրավիճակներում և չի ենթարկվում ամբողջական տրամաբանական բացատրության։ Ֆոբիայի զարգացման արդյունքում մարդը սկսում է վախենալ և հետևաբար խուսափել որոշակի առարկաներից, գործունեության տեսակից կամ իրավիճակից։

Բիլի Բոբ Թորնթոն-վախ հին աթոռներից

Դերասանը չի կարողանում գտնվել մի սենյակում, որը կահավորված է հնաոճ աթոռներով: «Միգուցե այս տարօրինակ ֆոբիաս կապված է նախորդ կյանքիս հետ»,-ասում է Թորնթոնը:

Մեգան Ֆոքս-վախ թղթից, մանրէներից

Մեգան Ֆոքսը, նույնիսկ, չի նայում իր թղթե լուսանկարներին, իսկ մանրէներից վախենալու պատճառով խուափում է հանրային ռեստորաններից:

Օփրահ Ուինֆրեյ- վախ մաստակից

Նա թույլ չի տալիս, որ իր ներկայությամբ մաստակ ծամեն

Մեթյու ՄքՔոնահի-վախ ավտոմատ բացվող դռներից

Նա վախենում է մնալ դռների մեջտեղում

Քրիստինա Ռիչչի-վախ տնային բույսերից

Ռիչչիի ծանոթները գիտեն, որ եթե Քրիստինան որոշել է իրենց այցելել, ուրեմն պետք է թաքցնեն տանը դրված բույսերը:

Վուդի Ալեն-վախ ամեն ինչից

Վուդի Ալենը խոստովանել է, որ ինքը վախենում է այս և մյուս բոլոր մոլորակների վրա գտնվող ամեն ինչից` արևածագից, միջատներից, շներից, վառ գույներից, փոքրիկ սենյակներից, ամբոխից, երեխաներից, մանրէներից, քաղցկեղից, բարձրությունից… 

Պամելա Անդերսոն-վախ հայելու մեջ նայելուց

Պամելա Անդերսոնը չի կարողանում հայելու մեջ նայել ու նույնիսկ, երբ հեռուստացույցով իրեն է տեսնում՝ միանգամից թեքում է ալիքը։

 Տայրա Բենքս- վախ դելֆիններից

 «Ես վախենում էի նրանցից նույնիսկ այն ժամանակ, երբ 7-8 տարեկան էի։ Ես երազ էի տեսնում, որ նստած եմ լողավազանի հատակին, իսկ դելֆինները ծեծում ու հրում են ինձ։ Դա սարսափելի էր»,- պատմել է մոդելը People ամսագրին։

 Ալֆրեդ Հիչկոկ- վախ ձվից

«Ես վախենում եմ այդ սպիտակ ու կլոր իրերից, որոնք անցքեր չունեն։ Ավելի զզվելի բան չկա, քան դեղնուցը, երբ ծորում է կոտրված ձվից»,- ասել է ռեժիսորը:

Պաֆ Դեդի վախ ոտքի մատներից

  Նա վախենում է ոտքերի մատներից, հատկապես, երկրորդ, երկար մատից։

Քեմերոն Դիասը վախենում է դռների բռնակներից ու չի դիպչում դրանց։

 

Նիկի Մինաժը վախենում է շարժասանդուղքներից

 Դա պատահել էր երեկույթներից մեկի ժամանակ, երբ նա պետք է շարժասանդուղքով մի հարկ ներքև իջներ, սակայն չկարողացավ, և այդ պատճառով էլ պապարացիները ստիպված էին նրա մոտ բարձրանալ։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել