Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ կնոջ և աղջկա դիեր կան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ԱԻՆ հոգեբանական խումբը՝ հոգեբան Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Աջափնյակ վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են միջին և երիտասարդ տարիքի կնոջ դիեր։

Ըստ նախնական տեղեկությունների, վերջիններս ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից իրենց ցած են նետել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք մայր ու դուստր էին։ Մայրը 37 տարեկան էր, իսկ դուստրը՝ 9 տարեկան։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։ Դեպք վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության խմբերը, որպեսզի դիերը կարողանան դուրս բերել երթևեկելի գոտի, որից հետո դիերը տեղափոխվելու են դիահերձարան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մայր ու աղջիկ 3 օր էր, որպես անհայտ կորած որոնվում էին Ոստիակնության Մաշտոցի բաժնի կողմից։ Քիչ առաջ ժամանեցին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Տիգրան Թամամյանի և բաժնի պետի տեղակալներ Հարություն Խեդոյանի և Ներսես Մխիթարյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող նույն բաժնի ավագ քննիչ Նարեկ Իսկոյանի կողմից նյւութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել