Ճապոնական օրենքները զարմացնում են ոչ պակաս, քան այս երկրի մշակույթը։ Այդ պատճառով էլ մինչև Ճապոնիա մեկնելը հաշվի առեք, որ այստեղ արգելված է լինել գեր, իսկ լողավազանում լողալ կարող են միայն մի քանիսը։

12. Արգելվում է գնել որոշ դեղամիջոցներ

https://www.photojoiner.net/image/HNPjOO5A

Դեղամիջոցների մեծ մասը Ճապոնիայում վաճառում են միայն այն դեպքում, եթե այն ընդգրկված է դեղատոմսում։

11. Գործում են սահմանափակումներ նորածիններին անուն տալու հարցում

https://www.photojoiner.net/image/314N12wE

Ճապոնիայում գործում են շատ խիստ կանոններ այն բանի շուրջ, թե ինչպես անվանել նորածին երեխային, քանի որ ճապոնացիները հավատում են անվան ազդեցությանը մարդու ճակատագրի վրա։ Ծնողներն իրավունք չունեն ընտրել անուն, որի նշանակությունը կարող է երկիմաստություն առաջացնել կամ վատ էներգետիկա կրել։ Օրինակ՝ 1993 թվականին մի երեխայի ուզում էին Ակումա անվանել, որը թարգմանվում է «սատանա»։ Ծնողներին նույնիսկ դատի են տվել, իսկ երեխային տվել մեկ այլ, ավելի դրական անուն։

10. Արգելվում է լինել գեր

2008 թվականից Ճապոնիայում գործում է «մետաբոլիկ օրենք»։ Այս կերպ երկիրը որոշել է պայքարել իր բնակիչների ավելորդ քաշի դեմ։ Ըստ օրենքի՝ 40-75 տարեկան մարդիկ որոշում են կոնքերի չափը, որը տղամարդկանց մոտ չպետք է գերազանցի 85 սմ-ը, իսկ կանանց մոտ՝ 90-ը։ Նորման անցնելու դեպքում ճապոնացուն հատուկ բժշկական աջակցություն է ցուցաբերվում, բայց առանց որևիցե տուգանքների ու պատժի։

9. Արգելվում է նետել փողերը

Շատ տարօրինակ օրենք է։ Ճապոնիայում արգելվում է դեն նետել կամ փչացնել փողերը, հակառակ դեպքում՝ մարդուն սպառնում է մեկ տարի ազատազրկում կամ 2000 դոլարի տուգանք։

8. Արգելվում է պատրաստել ալկոհոլ

Ոչ մի տնական գինի կամ գարեջուր։ Օրենքն արգելում է սպիրտային խմիչքներ պատրաստել տանը։ Այս օրենքի խախտումը պատժվում է 5 տարի ազատազրկմամբ կամ մոտ 5000 դոլար տուգանքով։

7. Արգելված են աղբարկղերը՝ հասարակական վայրերում

Ճապոնիայում չեք տեսնի աղբարկղեր հասարակական վայրերում։ Այս կանոնը կապված է առաջին հերթին հենց մշակույթի հետ. ճապոնացիներին մանկությունից սովորեցնում են տեսակավորել աղբն ու թափել տանը։ Երկրորդ հերթին դա կապված է 1995 թվականին Տոկիոյի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետ, որից հետո որոշվեց ազատվել աղբարկղերից, քանի որ այդ կերպ կբացառվի այնտեղ պայթուցիկներ թաքցնելու հնարավորությունը։

6. Արգելվում է պարել ակումբում

https://www.photojoiner.net/image/qIVmW6oE

Ճապոնական օրենսդրության մեջ գրված է, որ հաստատություններում, որոնց տարածքը 66 քառակուսի մետրից պակաս է, արգելում է պարել, իսկ պարային ակումբ բացելու համար պետք է ստանալ համապատասխան լիցենզիա՝ պարերի համար։

5. Սեքսուալ համաձայնության տարիքը՝ 13 տարեկան

Ճապոնիայում սեռական հարաբերություններ ունենալը պաշտոնապես կարելի է 13 տարեկանից, իսկ ամուսնական կապերը՝ միայն 18-ից հետո։ Առաջ, ճապոնական օրենսդրության համաձայն, աղջիկները կարող էին ամուսնանալ սկսած 16 տարեկանից, տղաները՝ 18-ից։ Բայց այս պահին օրենքները փոխվել են, ու ամուսնության ընդհանուր թույլատրելի տարիքը 18 տարեկանն է։

4. Արգելվում է ձուկ բռնել առանց լիցենզիայի

Այս կանոնը գործում է միայն շառա ֆուգու ձկնատեսակի համար։ Բանն այն է, որ եթե այն սխալ պատրաստեն, կարող է մահացու դառնալ մարդու համար։ Այդ պատճառով էլ ձուկը բռնել, ինչպես նաև պատրաստել կարող է միայն ճապոնացին, ով ստացել է ձկնատեսակների իմացության լիցենզիա ու կարողանում է ճիշտ պատրաստել այն։

3. Բաղնիքներ ու լողավազաններ գնալ արգելվում է դաջվածքներ ունեցող մարդկանց

Դաջվածքներն արգելված չեն, բայց շատ հասարակական վայրերում կախված են պաստառներ, որոնք արգելում են դաջվածքներով մարդկանց գնալ բաղնիքներ ու սաունաներ։ Այս չգրված օրենքը տարածվում է ինչպես ճապոնացիների, այնպես էլ զբոսաշրջիկների վրա։

2. Արգելվում է մասնակցել պատերազմների

Ճապոնիայի Սահմանադրության 9-րդ հոդվածն ասում է, որ, ձգտելով միջազգային խաղաղության, երկիրը հրաժարվում է պատերազմների մասնակցելուց։

1. Կանայք պարտավոր են բյուստգալտեր կրել

Ճապոնայում կանայք պարտավոր են բյուստգալտերներ կրել այն շինություններում, որտեղ օդափոխիչ կա։ Օրենքը ստեղծել են, որպեսզի խուսափեն աշխատանքի վայրում ոտնձգության դեպքերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել