Aysor.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձավ լուրերին, թե ԱՄՆ-ն ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին:

Շավարշ Քոչարյանը նշեց, թե ծանոթ չէ փաստթաթղթին և չի կարող մեկնաբանել:

«Ամեն դեպքում, պետք է հաշվի առնենք բոլոր զարգացումները, որոնք առկա են: Չափազանցվում է այն վտանգը, որը որ կա, բայց դա չի նշանակում, որ պետք է անուշադրության մատնել, պետք է անընդհատ հետևել», - ասաց փոխնախարարը:

Նա ընդգծեց, թե չկա հասունացած հարց, որը պահանջի թե ռուսաստանյան, թե ամերիկյան կողմի հետ բնակցություններ:

Հարցին, թե պատժամիջոցների ներքո հայտնված ռազմաարդյունաբերական ըներությունների առկայությունը կարո՞ղ է ազդել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագոծակցության վրա, արտգործնախարարի տեղակալը կոչ արեց առաջ չընկնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել